Երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: Նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մինչդեռ նրա “Իմ արև” հաղորդումը “Դար 21”-ի լավագույն հաղորդումներից էր: Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել և հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից և գնում է, քանի որ այլևս չի կարող և չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաև, որպես երգչուհի, տեւական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ:
Հրապարակ.Երգչուհին մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ