Արտասահմանում «համաժողովրդական շարժման» գրասենյակներ բացելով`Գագիկ Ծառուկյանը նախագահ կթագադրվի. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այս օրերին, եթե հավատանք իրենց հայտարարություններին, «Բարգավաճ Հայաստանի» վերին էշելոնի ակտիվը զբաղված է մարզերում «համաժողովրդական շարժման» շտաբներ բացելով:

Հերթական շտաբն է կարծես բացվել նաեւ Մոսկվայի մարզում: Կոնկրետ՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, ուր այդ հայրենանվեր առաքելությամբ մեկնել էր հավատավոր ԲՀԿ-ական նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Մոտեցումն ինքնին բավական յուրօրինակ է՝ արտասահմանում բացել «համաժողովրդական շարժման» գրասենյակներ… Հայաստանում «անհապաղ ու արմատական» փոփոխություններ, իսկ ավելի պարզ ասած՝ հեղաշրջում անելու եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին նախագահ կարգելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս