ՈւԵՖԱ-ն մերժել է Սերբիայի ֆուտբոլային միության ու Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքները: ՈւԵՖԱ-ն Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականներին գրանցել էր պարտություն` միմյանց միջև խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Նշված հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին, երբ խաղադաշտում հայտնված դրոշի պատճառով երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք էր սկսվել: