ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնին քչերն են հավակնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի նոր ղեկավար կարող է դառնալ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար Էշտոն Կարտերը. տեղեկացնում են տեղեկատվական գործակալությունները՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնին Կարտերի թեկնածության առաջադրման հնարավորության մասին հայտնել էր CNN հեռուստաընկերությունը:

Կարտերը գլխավորում է Պենտագոնի ղեկավարների հավակնորդների ցուցակն այն բանից հետո, երբ մի քանի այլ թեկնածուներ հրաժարվեցին զբաղեցնել այդ պաշտոնը, որը նախկինում հավակնորդների պակաս չուներ:

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Չակ Հեգելը հրաժարական է տվել նախորդ շաբաթ. հիշեցնում է BBC-ին:




Լրահոս