Մենք խնդրում ենք Ռուսաստանին, իսկ խնդրողին բանի տեղ չեն դնում. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ոչ թե Ռուսաստանին եմ դեմ, այլ այս կարգավիճակով ԵՏՄ-ին միանալուն: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նշենք, որ նա այն եզակի ԲՀԿ-ականներից է, ովքեր պատրաստվում են դեմ քվեարկելու այս պայմանագրին:

«Դեմ եմ առանց նախապայմանների ԵՏՄ-ին միանալուն: Ռուսաստանն ու Բելառուսն իրենց պայմաններն են դնում, Հայաստանն իր պայմանները չի դնում, միայն կատարում է, ես կարգավիճակին եմ դեմ», – նշեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորն առիթ չի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել իր տեսակետը: «ԲՀԿ-ի հետ է քննարկում եղել, բայց ես վատառողջ եմ եղել և չեմ մասնակցել: Գիտեմ, որ ազատ են թողել քվեարկությունը: Մենք խնդրում ենք Ռուսաստանին, իսկ խնդրողին հիմնականում բանի տեղ չեն դնում»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս