ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տարօրինակ կողոպուտ է կատարվել: Տեղի համալսարանի նկուղից գողացվել են պահածոյացված ուղեղներով 100 կոնտեյներ է գողացվել:
Գիտնականները տարակուսանքի մեջ են հայտնվել, չհասկանալով, թե ում են պետք եղել մարդկանց օրգանները: Կասկածի տակ են հայտնվել ուսումնական հաստատության ուսանողները:
Գիտական նմուշները դեռևս 28 տարի առաջ համալսարանին պահպանման էր հանձնել Օստինի հիվանդանոցը: Քանի որ լաբորատորիայում տեղը չի բավականացրել, նմուշների մի մասը տեղափոխել են նկուղ, որտեղից էլ դրանք անհետացել են: Կորած օրգանների թվում է եղել հանրահայտ «տեխասյան դիպուկահար» Չարլզ Ուիթմենի ուղեղը, ով 1966-ին 16 մարդ էր գնդակահարել: