Ամերիկյան 17 նահանգներ դատի են տվել Բարաք Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան 17 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել դաշնային իշխանությունների դեմ՝ ապօրինի համարելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանագիրը, որն օրինականացնում է երկրում միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների կարգավիճակը: Այդ մասին հայտնել է Տեխասի գլխավոր դատախազ Գրեգ Էբոտը, ով հայցի նահաձեռնողներից մեկն է:

Նահանգների իշխանությունները պնդում են, որ Օբաման խախտել է սահմանադրությունը, և պահանջում են, որ դատարանn արգելափակի նախագահի հրամանագիրը: Հայցվորները մտավախություն ունեն, որ «համաներման» մասին որոշումը կուժգնացնի հումանիտար համաճարակը երկրի հարավային սահմաններին, առաջին հերթին՝ Տեխասոում. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս