Նոր ֆիլմը «007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին կոչվում է «Սպեկտոր» (Spectre): Այդ մասին հանրահայտ բրիտանական Pinewood Studios-ում հայտնել է 24-րդ ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդերսը:
Ջեյմս Բոնդի դերն արդեն չորրորդ անգամ կատարում է Դենիել Կրեյգը:
Ի թիվս այլ դերասանների՝ նոր «բոնդիանայում» խաղալու են նաև ամերիկացի դերասան Դեյվ Բաուտիստան, իտալացի կինոդերասանուհի Մոնիկա Բելուչչին, ֆրանսիական դերասանուհի և մոդել Լեա Սեյկդուն, ինչպես նաև «օսկարակիր» Քրիստոֆ Վալցը:
Մենդեսը ներկայացրել է նաև Բոնդի նոր ավտոմեքենան, որը դարձել է Aston Martin DB10: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն դեկտեմբերի 8-ին և կտևեն մոտ յոթ ամիս: