Ավտովթար Լոռու մարզում, 4 վիրավոր, 2-ի վիճակը` ծայրահեղ ծանր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 10-ին, խոշոր  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Օպել Վեկտրա” մակնիիշի 31 ՕԼ 873 համարանիշի   ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում Շիրակամուտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև կամուրջի երկաթե սյանը, և մոտ 7 մետր գլխիվայր գլորվելով ընկել ձորը: Վիրավորներից են Գյումրի քաղաքի բնակիչներ 22-ամյա Վազգեն Սվարյանը, 24-ամյա Արմեն Սիմոնյանը, 20-ամյա Գևորգ Գևորգյանը, 22-ամյա Գրիգոր Մինասյանը: Երեքին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ մեկին` Սպիտակի բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվաածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վարորդն ու բոլոր վիրավորները Գյումրի քաղաքի Տրդատ ճարտարապետ 32Ա շենքի բնակիչներ ենմ հարևաններ են և գնում էին քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու: 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս