Զենք-զինամթերքը կամավոր հանձնել են ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 10-ին, ժամը 16.10-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է եւ թիվ 126 դպրոցի հետնամասում գտնվող մարզադաշտում զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն  ինքնաձիգ` պահունակով, հակատանկային նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ եւ տարբեր տրամաչափի 232 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հունիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս   մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ կնոջ հայրը Բագրեւանդի փողոցում` փոսի մեջ, զենք է գտել: Նույն օրը, ժամը 15.00-ին,  45-ամյա Ռաֆայել Կ.-ն բաժին է ներկայացրել 9 մմ տրամաչափի “ԿՈՄԲԱՏ” տիպի ատրճանակ` 16 փամփուշտով եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, զենքը գտել է Բագրեւանդի փողոցում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 10-ին, ժամը, 19.00-ին, 45-ամյա Հունան Շ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  220 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, “ՌԳԴ” տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, “ՈւՊԳ-8” տիպի 26 մմ տրամաչափի  2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ.՝ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Բոլոր դեպքերով կատարվում է հետաքննություն:




Լրահոս