«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի՝ ԱԺ նախկին աշխատասենյակը բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին: Սա ուշագրավ է այն առումով, որ Սաշիկ Սարգսյանի աշխատասենյակը բավական մեծ է՝ ընդունարանով, ինքն էլ ներսում ճոխ վերանորոգում էր արել:
Նշենք, որ այս օրերին ԱԺ-ում մեծ թափով շարունակվում են ԱԺ պատգամավորներին աշխատասենյակ հատկացնելու շուրջ քննարկումները: Բանն այն է, որ հատկապես նորընտիր պատգամավորները ամեն գնով ձգտում են՝ իրենց սենյակը լինի ամենալավը, ամենաերեւացող վայրում: Հատկապես մեծ պայքար է սկսվել ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախկին աշխատասենյակի համար: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու այդ սենյակի տերը:
ԵՂԲԱՅՐԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ