ՀՀ Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին.տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: “Անդրանիկ Մարգարյանը եղել է հմուտ քաղաքական գործիչ, որը փորձությունների, դժվարությունների, հաղթանակների միջով մեծ ճանապարհ է անցել”,-նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Նա իրեն ամբողջությամբ նվիրել էր մեր պետականության ձեւավորմանը: Մեր ընդհանուր պատգամն այն է, որ մենք պետք է կարողանանք համագործակցության ներքո գտնել ուղիներ մեր պետությունն ամրապնդելու համար”,-ասաց Տիգրան Սարգսյանը: 
Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ-ին: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Պարգեւատրվել է նաև ՀՀ ՊՆ “Վ. Սարգսյան”, “Գ. Նժդեհ” մեդալներով, ԵԿՄ “Վ. Սարգսյան” շքանշանով, ՀՀ Ոստիկանության “Արամ Մանուկյան” մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի “Ֆ. Նանսեն” մեդալով։




Լրահոս