«Մի՞թե կարգ ու կանոնի պատճառով կարելի է վտանգել երեխայի առողջությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարև Երևան»խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Դեկտեմբերի 7-9 այս հյուրանոցում իրականացնում էինք սեմինար: Ամսի 7-ի երեկոյան մեր գործընկերոջ 4 տարեկան երեխայի ջերմությունը միանգամից բարձրացավ ու մարմինը ցանով պատվեց: Որոշվեց երեխային անմիջապես տեղափոխել Երևան: Հյուրանոցի աշխատակցին խնդրեցինք թույլ տալ ծնողի մեքենան մոտեցնել հյուրանոցի դռանը, որովհետև այս ցրտին ջերմող երեխային վտանգավոր կլինի բավականին հեռու կանգնած մեքենային հասցնելը:

Զանգեցին տնօրենին և ասացին, որ տնօրենը չի թույլատրում, որովհետև հյուրանոցն ունի ներքին կարգ ու կանոն, որն արգելում է մեքենաներին մոտենալ հյուրանոցի դռանը: Խնդրեցինք նորից տնօրենին հաղորդել ծնողների խնդրանքը, սակայն այն կատեգորիկ մերժվեց: Սա ի՞նչ մարդկություն է, ի՞նչ վերաբերմունք է, մի՞թե կարգ ու կանոնի պատճառով կարելի է վտանգել երեխայի առողջությունը, դուք երեխա չունե՞ք, մի րոպե ձեզ դրեք այդ ծնողի վիճակի մեջ»:




Լրահոս