ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում վառոդի հոտ է զգացվում, եւ օդում կախված է պատերազմի վերսկսման վտանգը: Համենայնդեպս, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի՝ վերջին օրերին պարբերական դարձած խախտումները նման եզրակացությունների տեղիք են տվել հայ հասարակության մոտ: Ու մինչ սահմանին լարված իրավիճակ է, երկրի առանցքային պաշտոնյաները բացակայում էին Հայաստանից. Սերժ Սարգսյանը մեկնել էր Ճապոնիա: Ընդ որում այցն ամենեւին էլ հրատապ չէ. այնտեղ հանդիպումներ էր ունենում 2011թ. երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով տուժած բնակիչների, նաեւ՝ Ճապոնիայի իշխանությունների հետ: ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը մեկնել էր Մոսկվա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը  վերադարձավ Բրյուսելից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն էլ որոշել էին նախօրեին ռելաքս ապրել ու Հանրապետական մարզադաշտում վայելում էին Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը: Իհարկե, խուճապային տրամադրություններ չստեղծելու համար այս վիճակը նորմալ է, բայց փաստ է, որ ՀՀ իշխանությունների “աչալրջության” արդյունքում 3 օրվա ընթացքում հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանի գնդակոծությունների հետեւանքով տվել է 4 զոհ, 8 վիրավոր: Ընդ որում հրադադարը խախտվում է ոչ թե Ղարաբաղի սահմանին, այլ գնդակոծվում են ՀՀ սահմանները՝ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերը:




Լրահոս