Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել Ծովինար գյուղի 61-ամյա մի բնակչուհի և կամավոր հանձնել 20 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացան ու հայտնել, որ այն ստացել է 1970 թ-ին` խորհրդային տարիներին շրջկոոպում աշխատելու ժամանակ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Այրում քաղաքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 69 փամփուշտ, ինքնաձիգի 6 պահունակ և 4,2 կգ տրոտիլ ու հայտնել, որ դրանք իր մոտ մնացել են 1990-1994 թ թ. հայ-ադրբեջանական հակամարտության տարիներից:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: