Կոնստանդին Օրբելյանի մասնակցությամբ ստեղծված Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը` «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» անվանակարգում:
Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Նշենք, որ «Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին: