«Մարդիկ ուզում են փչացնել իմ ու նախագահի հարաբերությունները»:
Ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում, թեեւ Հովիկ Աբրահամյանին էլ է պետք հասկանալ. դժվար է ե՛ւ Գագիկ Ծառուկյանի խնամին լինել, ե՛ւ մնալ ՀՀԿ առանցքային դեմքերից մեկը: Մինչեւ հիմա նրան հաջողվել է այս կամ այն կերպ հավասարակշռություն պահպանել, բայց հավանաբար հեռու չէ այն օրը, երբ ԱԺ նախագահը կկանգնի խիստ որոշակի ընտրություն կատարելու առաջ: Մարդիկ, իհարկե, կարող են նպաստել ԱԺ եւ ՀՀ նախագահների հարաբերությունների վատացմանը, բայց երկու լարի վրա խաղալը սայթաքելու հավանականությունը մեծացնում է: Համենայնդեպս, Խաչիկ Գալստյանի հետ կատարվածը պետք է կենդանի օրինակ դառնա նաեւ Հ. Աբրահամյանի համար: