Իրինա Ալեգրովան հրաժեշտ է տալիս բեմին եւ այդ կապակցությամբ սկսել է իր համաշխարհային շրջագայությունը: Ալեգրովան հունվարի 20-ին տոնել է իր 60-ամյակը եւ հայտարարել բեմը լքելու մասին: Նոյեմբերի 21-ին էլ համերգով հանդես կգա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովան ծնվել է 1952թ-ին Դոնի Ռոստովում: Նրա հայրը թատրոնի ռեժիսոր, դերասան, ՌԽՍՖՀ եւ ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ, հայազգի Ալեքսանդր Ալեգրովն է: Իրինա Ալեգրովայի ստեղծագործական վերելքն սկսվեց 1990-ականներին: 2010թ. նա արժանացավ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Ի դեպ, համերգի տոմսերի վաճառքն արդեն սկսված է, նվազագույնը 5000, իսկ առավելագույնը` 100.000 դրամ:
ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՄԵՐԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ