ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ  Երեւանի “Մարիոթ” հյուրանոցում հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը: Սուրեն Խաչատրյանը, խոսելով Սյունիքի մարզում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին, Հովակիմյանին ասել է, թե ինքն այս անգամ կսատարի նախկին քաղաքապետին, եթե վերջինս խոստանա մի հարցում օգնել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Խաչատրյանը ցանկանում է իրեն պատկանող Գեղվաձորի հանքը վաճառել, քանի որ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Խաչատրյանը Հովակիմյանին խնդրել է, որպեսզի իր խնամի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին համոզի հանքը գնել: Ըստ մեր աղբյուրների՝ Հովակիմյանը Խաչատրյանին առայժմ որեւէ խոստում չի տվել: 
Լուրը ճշտելու համար զրուցեցինք Սիսիանի նախկին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանի հետ, որը հաստատեց, որ  ինքն ու Սուրեն Խաչատրյանը հանդիպել են, սակայն հավելեց, թե մարզպետի հետ հանդիպման ժամանակ նման խոսակցություն չի եղել:




Լրահոս