Վերադառնալով պաշտոնին` կվերականգնեմ արդարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զոլյանը նշեց, որ ակնկալում է, որ գոնե այս անգամ դատարանը կապացուցի իր ինքնուրույնությունը եւ արդար վճիռ կկայացնի: Հարցին, թե, ի վերջո, ցանկանում է վերականգնել արդարությո՞ւնը, թե՞ վերադառնալ պաշտոնին, նա պատասխանեց, որ, վերադառնալով պաշտոնին, կվերականգնի արդարությունը. “Սկզբում գողոնն են վերադարձնում: Հետո ես կորոշեմ, թե ինչ անել”: Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը  առանց ԿԳ նախարարի թույլտվության, բացակայել էր համալսարանից, ինչի պատճառով արժանացել էր Արմեն Աշոտյանի կրկնակի խիստ նկատողությանը եւ արդյունքում ազատվել աշխատանքից: Սուրեն Զոլյանը նախարարի որոշումն ապօրինի է համարում եւ վիճարկում դատարանում:
Հիշեցնենք, երեկ կայացած ընտրությամբ ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր ունի՝ Գայանե Գասպարյանը:




Լրահոս