ՀՈՎԻԿԸ ԽՄԲԱԳՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պաշտոնական կայքում գրաքննություն է սկսվել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորների հանդեպ: Բանն այն է, որ ԵԱՀԿ գործող քարտուղար, Իռլանդիայի փոխվարչապետ Իմոն Գլիմորն ԱԺ-ում հանդիպել է խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում խոսել է ԵԱՀԿ կողմից Ադրբեջանի ռազմական գործողությունների դատապարտման մասին, նաեւ անդրադարձել  ՀՀ-ում իրական ժողովրդավարության բացակայությանը, ընտակեղծիքներին, որ կեղծվել է 500-700 հազար ձայն եւ այլն: Բայց ԱԺ կայքում ներկայացված է Զուրաբյանի խոսքերի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածը միայն, ու որեւէ խոսք չկա ընտրակեղծիքների ու ժողովրդավարության բացակայության մասին: Սակայն սա դեռ ամենը չէ. ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երեւում են բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից ու քարտուղար Արամ Մանուկյանից: Կայքում տեղադրված 4 նկարներից ոչ մեկում ՀԱԿ պատգամավորները չկան: Դժվար է ասել՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը միտումնավոր է այսպես վարվել, թե ոչ: Բայց որ ընդդիմության հանդեպ միտում է նկատվում, ակնհայտ է:




Լրահոս