Արեւելյան գործընկերության “Մշակույթ” ծրագրի շրջանակում իրականացվող “Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման” նախագիծը հունիսի 15-ին պաշտոնապես կմեկնարկի նաեւ Հայաստանում: Նախագծի հատուկ նպատակներն են`
– ազգային քաղաքականության զարգացում հանուն ժառանգության
– ժառանգության սեկտորի շահառուների համար կարողությունների կառուցում` ժառանգության դերը կայուն տնտեսական զարգացման մեջ ամրապնդելու նպատակով
– տարածաշրջանային համագործակցության խրախուսում Արեւելյան գործընկերության տարածաշրջանի եւ Եվրամիության երկրների միջեւ փորձի փոխանակման միջոցով
– աջակցություն քաղաքացիական հասարակությանը` ծրագրերի կազմման եւ որոշումներ կայացնելու գործընթացներում ներգրավելու միջոցով:
Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի կունենա 2012թ. հունիսի 15-ին, ժամը 16:00-ին` “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանում: