ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի կրտսեր փեսան բավական հնարամիտ է գտնվել աներոջը սիրաշահելու հարցում: Պարզվում է՝ նա իր որդու անունը դրել է Սերժ: Սա ուշագրավ է այն առումով, որ հայկական ընտանիքներում, ավանդույթի համաձայն, հայ տղամարդիկ իրենց որդիներին անվանակոչում են իրենց հոր անունով: Բայց ահա Սարգսյանի փեսան որոշել է որդուն անվանակոչել նախագահ աներոջ պատվին: Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկի անունը ոչ թե փաղաքշական Սերժիկ է, այլ՝ Սերժ: Հավանաբար ծնողները դեռ այս գլխից են մտածել երեխայի ապագայի մասին, որպեսզի նա հետագայում պապի նման ստիպված չլինի անձնագրում փոխել անունը: Հիշեցնենք, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անունը նախկինում Սերժիկ էր: Դա արտացոլված է արխիվային փաստաթղթերում, նախկին Գերագույն խորհրդի, այնուհետեւ՝ ՀՀ առաջին նախագահի հրամանագրերում: Հետո էր, որ Սերժիկ Սարգսյանի անձնագրից անհետացավ «իկ» մասնիկը:




Լրահոս