ՏՂԱՆԵՐԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրումով: Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ն կրկին հետազոտության է կանչում բոլոր այն երիտասարդներին, որոնք ժամանակին բժշկական զննություն են անցել, եւ պարզվել է, որ ի վիճակի չեն բանակ զորակոչվել: Տեղեկացանք նաեւ, որ ՊՆ են կանչվում այն մարդիկ, որոնք ժամանակին գումար են տվել ու հետաձգել ծառայությունը հայոց բանակում: Իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում գումար տալ, որպեսզի ազատվեն զորակոչից, ՊՆ-ն կտրականապես մերժում է: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ ժամանակավոր մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որն ասաց, թե ինքը նման դեպքերի ծանոթ չէ. «Եթե կոնկրետ դեպք գիտեք, ներկայացրե՛ք մեզ»: Նշենք, որ դեպքը մեկը չէ, այս օրերին բազում այսպիսի ահազանգեր ենք ստացել:




Լրահոս