Չորրորդ ինքնիշխանություն.Երիտասարդ, դու դեռ պետք է մեծանաս, որ նոր ինձ բան սովորեցնես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող լուրերի համաձայն, երեկվանից “Ժառանգության” գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է “Ժառանգության” բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը` կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` “Կենտրոնում” ու “Արմենիայում” քիչ երևա, քանի որ դա ընդհանուր շահերից է բխում: Ավելին, Սաֆարյանը, Բախշյանին անգամ խորհուրդ է տվել եթերներում հյուրընկալվելուց և խոսելուց առաջ ,ճշտվելե “Ժառանգության” լիդերների հետ: Քանի որ, ըստ “Ժառանգության” “լիդերի”, ,այդկերպ գոնե կտեղեկանանք, թե որ ուղղությամբ պետք է տանեք մեր քննադատությունը, և ում ինչ դիրքերից է պետք ուղարկել “մեսիջները”: Սակայն ասում են, որ Բախշյանը Սաֆարյանին իր տեղն է ցույց տվել` ասելով. “Երիտասարդ, դու դեռ պետք է մեծանաս, որ նոր ինձ բան սովորեցնես”:




Լրահոս