Վարդենիսում մայրը փորձել է սպանել որդիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին:
Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց: Ըստ գյուղում շրջանառվող լուրերի կինը ծանր հոգեվիճակում է եղել` ընտանեկան խնդիրների պատճառով: Նա ապրում է Գյումրիում, ընտանիքում վեճ է ունեցել, ինչից հետո որոշել է գնալ հեռավոր ազգականի տուն, որտեղ էլ խորը դեպրեսիոն վիճակում որոշել է նման ծայրահեղ քայլի դիմել, ինչը բարեբախտաբար հաջողվել է կանխել: Այս դեպքի իսկությունը փորձեցինք ճշտել իրավապահներից: Ոստիկանությունից հաստատել են, որ նման դեպք է գրանցվել: Հարուցվել է քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (Սպանության հանցափորձ): Աղբյուրը՝ NEWS.am -ի:




Լրահոս