Արի տունը` Կենտրոնական բանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության “Արի տուն”՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ: Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը: Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է “Արի տուն”՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրում: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս