ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկուլիսային քննարկումների հիմնական թեման այսօր դարձել է կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ դիրքորոշումը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԲՀԿ-ն կառավարության ծրագրին դեմ չի քվեարկելու, համենայնդեպս՝ իր մեծ մասով: Հակադարձելով այս խոսքերին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինձ համար առնվազն զարմանալի է, որ վերջին շրջանում Ռուբեն Հակոբյանը փորձում է ստանձնել ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Այդ պատգամավորը նույն վստահությամբ հայտարարում էր, որ ԲՀԿ-ն անպայմանորեն մաս է կազմելու իշխող կոալիցիային: Այժմ էլ իրեն իրավունք է վերապահում ԲՀԿ փոխարեն հայտարարություններ անելու: Եթե պարոն Հակոբյանի համար այդքան հոգեհարազատ են ԲՀԿ խոսնակի պարտականությունները, ապա նա կարող էր ընդհանուր հիմունքներով դիմել մեզ՝ խնդրելով քննարկել իր թեկնածությունը ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում: Մեկ բան կարող եմ վստահաբար ասել՝ փորձը ցույց է տալիս, որ Ռ. Հակոբյանն իր բոլոր կանխատեսումներում խստագույնս սխալվում է»: Նաիրա Զոհրաբյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ԲՀԿ-ն, ի վերջո, կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, թե դեմ:




Լրահոս