Ահարոն Ադիբեկյանը բացառեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը   ներկայացրեց իր կանխատեսումները, թե ԼՂՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուները որքան ձայն կհավաքեն:ԼՂՀ բնակչության 84.3%-ը ակտիվ ընտրողներ են, բնակչության 36%-ը գիտի, թե ում է իր ձայնը տալու:
 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կհավաքի 30% ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 3.5%, Սողոմոնյանը՝ 1.5%: 84.3% կազմող պարտադիր ընտրությունների գնացողների 27.5%-ը չի որոշել, թե ում է ընտրելու, իսկ 28.5%-ը չի պատասխանել: Ակնհայտ է, որ նրանց մի մասը չի գնա ընտրությունների”,- ասաց նա:Նշենք, որ հարցումն անցկացվել է “Ազատ հայրենիք” կուսակցության պատվերով, մայիսի 26-27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի 6 շրջկենտրոններում, 14 գյուղերի 37 դիտակետերում բնակվող 946 չափահասների շրջանում:Ըստ սոցիոլոգի, ԼՂՀ բնակչության ընդամնեը 5%-ն է, որ հաստատ չեն գնա ընտրությունների: Մնացածը դեռևս չգիտեն:
Ահարոն Ադիբեկյանը բացառեց ընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանումը: “Եթե Բակո Սահակյանը ձայների մեծամասնություն ունի ինչու պետք է փող բաժանի, իսկ Վիտալի Բալասանն էլ հաստատ փողերը չէր հավաքել պահել, որ էսօր բաժանի: Վիտալի Բալասայանի առաջադրվելու մասին հարցման օրերին գիտեին միայն 3 համայքներում, Ստեփանակերտում դրա մասին ոչ ոք տեղյակ չի եղել: Նախ նա պետք է տեղեկացնի, որ ինքը առաջադրվել է”,- ասաց սոցիոլոգը:
Նա ընդգծեց, որ եթե Բակո Սահակյանն ընտրվի, ապա բոլորը կհավատան, որ նա հաղթել է առանց կաշառելու կամ ադմինիստրատիվ միջոցներ օգտագործելու:
 “Բացառվում է, որ ղարաբաղցին ընտրակաշառք վերցնի: Նախ այդ երկրում գումար չկա, որ բաժանեն, հետո էլ, որ լինի` չեն տա”,- եզրափակեց սոցիոլոգը:
 




Լրահոս