Առավոտյան ժամը 7:40-ին Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին հայտնել են, որ նույն օրը 7:30-ին շտապ օգնության բրիգադան կանչով մեկնել է նշված գյուղ, որտեղ հայտնաբերվել է, որ տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14-ամյա Ա. Վարդանայանը: Ա. Վարդանյանը կախվել է մետաղյա էլէկտրալարի միջոցով:Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխայի հայրը` Արսենը արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մայրը` Ժաննա Մաթոսյանը, տնային տնտեսուհի է: Նրանք ունեն նաև մանկահասակ աղջիկ երեխա: Ինքնասպան եղած անչափահաս տղան սովորում էր իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են , որ իրենց տեղեկություններով, դեպքից մոտ 15 օր առաջ ինքնասպանության մեկ այլ փորձ ևս կատարել է Ա. Վարդանյանը, սակայն իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները թե ոչ, պետք է պարզվի քննության ընթացքում, իսկ մեկ այլ հարևան էլ ֆոտոլրագրողին պատմել է, որ դեպքից մեկ օր առաջ Արտյոմն իր ընկերոջը ոգևորված պատմել է, որ հեսա մի քանի օրից հայրը գալու է ռուսաստանից և իրենց ընտանիքի համար մեքենա է գնելու: Հարևանները նաև պատմել են, որ երեխան դյուրագրգիռ, նեղացկոտ երեխա էր և միայն 10 օր առաջ է մայրն իր համար համակարգիչ գնել:
Լոռու մարզում 14-ամյա տղան կախվելու միջոցով ինքնասպան է եղել (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ