Երեկ` հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել “Հարսնաքար” ռեստորանային համալիրում: Ըատ տեղեկությունների, ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եղել: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Աղբյուրը՝ NEWS .am-ի:
Ծեծկռտուք Հարսնաքար ռեստորանային համալիրում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ