Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում ընկած են 3 գերակայություններ: Այդ մասին, այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում: Այդ գերակայություններն են.
1. Տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման,
2. Մարդկային կապիտալի զարգացում,
3. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Ըստ Տ. Սարգսյանի` կառավարության ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի հանրապետության նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության եւ “Օրինաց երկիր” կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված՝ նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: Կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու եւ արարելու լավագույն հնարավորությունները: