Նավթի արդյունահանումը չի կրճատվի անգամ մեկ բարելը 40 դոլար արժենալու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՊԵԿ-ը չի նվազեցնի նավթի արդյունահանումը, անգամ եթե նավթի 1 բարելի գինը 40 դոլարից իջնի: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհաիլ ալ-Մազրուին: Արաբական էմիրությունները ՕՊԵԿ-ում որոշիչ դեր չեն խաղում, սակայն նախարարի հայտարարությունը կհանգեցնի նավթի գնի հետագա իջեցմանը, համարում են փորձագետները:

«Մենք չենք փոխելու մեր դիրքը անգամ եթե 1 բարել նավթի գինը մինչև 60 դոլար կամ 40 դոլար իջնի», -Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ալ-Մազրուին: Այդպես է մեկնաբանել նախարարը ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող Վենեսուելայի կողմից կազմակերպության արտահերթ հանդիպում հրավիրելու կոչին:




Լրահոս