ԸՆԴԴԵՄ ԴԻՏՈՐԴԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քր. օր-ի 118 հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին եւ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Եւ սա այն դեպքում, երբ քրեական գործում Վեզիրյանը մինչեւ երեկ անցել է որպես տուժող: Խոսքն ապրիլի 30-ին նախընտրական շրջանում ՀԱԿ թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի դիմաց Վեզիրյանին հարվածելու փաստի մասին է: Հիշեցնենք, որ հարվածողին՝ Տ. Մանուկյանին, առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Վեզիրյանի փաստաբանը միջնորդել է գործը հարուցել 149 հոդվածով՝ դիտորդի իրավունքները խախտելու համար: Սակայն փոխարենը Արմանի դեմ է գործ հարուցվել: «Այս պետությունը չի ուզում՝ ընտրությունների, այնտեղ տեղ գտած ընտրախախտումների մասին բարձրաձայնվի: Ու այդպես պարզապես փորձում են հոգեբանական ճնշումներ գործադրել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վեզիրյանը:




Լրահոս