«Ուզում եմ հավաստիացնել, որ որեւիցե քաղաքական ենթատեքստ չկա»:
Թվում է, թե Տիգրան Սարգսյան-Գագիկ Խաչատրյան վաղեմի «բարեկամությունը» արդյունքներ է տալիս, ու ինչպես Սերժ Սարգսյանն է խոստացել, անօրեններին հայտնաբերելու գործընթացը սկսվում է հին ու նոր բարձրաստիճաններից: Միգուցե Վ. Օսկանյանն իսկապես հարկերը վատ է վճարել ու փողեր է լվացել, բայց ո՞վ չգիտի, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարկերը լավ վճարողների դժվարությամբ կհայտնաբերենք: Այսինքն՝ սպիտակ թե սեւ ագռավներ բացահայտելիս քաղաքական ենթատեքստ անհնար է չգտնել, եթե անգամ այն չկա: Այլապես ագռավներ պետք է հայտնաբերվեն ոչ թե մեկիկ-մեկիկ ու պատահաբար, այլ թռչնային երամներով: