ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես էլ եմ շուկա գնում, դոլարի բարձրանալն այդքան չի ազդել մեզ վրա»:

Վահագն Հովնանյան aysor.am

Ամերիկահայ միլիարդատերը, իհարկե, չի դժգոհի դոլարի ցնցումներից. այս կամ այն ապրանքատեսակի 20-30 ու մինչեւ անգամ 50-100 դրամով թանկանալը նրա գրպանին չի հարվածի: Անկասկած, հազիվ թե Վահագն Հովնանյանի նման մեծահարուստը հայկական դրամի արժեզրկումից կորուստներ ունենա: Ավելին, նա դոլարի ամեն ցատկի հետ իր ունեցվածքը կարող է դրամի վերածել ու վերջում պարզել, որ ավելի է հարստացել: Այդ է պատճառը, որ Հովնանյանը «դոլարի բարձրանալու» ազդեցությունը չի զգացել: Հակառակը գուցե եղել է: Թեեւ հանուն ճշմարտության պետք է նշել, որ Հովնանյանն այն գործարարներից է, որ երբեմն-երբեմն ճշմարտությունը բարձրաձայնում է:




Լրահոս