ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` մեքենաների ներմուծման համար մաքսատուրք չի վճարվելու. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկրներից մեքենաների ներմուծման համար ֆիզիկական անձինք մաքսատուրք չեն վճարելու՝ անկախ այն հանգամանքից, մեքենան միության երկրի ծագման է թե արտադրվել է երրորդ երկրում:

Այս մասին Ազգային ժողովում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը.

«Եթե նախկինում միության անդամ երկրներից ոչ միության երկրների ծագման ավտոմեքենաները ներմուծվում էին եւ, բացի ավելացված արժեքի հարկից, հարկվում էին նաեւ մաքսատուրքով, ապա նոր կարգավորումների շրջանակներում միության անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների համար՝ անկախ այն հանգամանքից, դրանք միության ծագման ավտոմեքենաներ են թե միության ծագման չեն, մաքսատուրք չի գանձվելու»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս