Պետական բարձրաստիճան պաշտոնյան ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա եւ ստացել իր ուզած քանակի դոլարը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն հաղորդեց. օրեր առաջ, երբ դոլարը դեռեւս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի եւ արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:

Եվ չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց Կենտրոնական բանկն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա եւ ստացել իր ուզած քանակի դոլարը: Մենք հետաքրքրվեցինք, թե ում մասին է խոսքը:

«Այն անձի, ով պատասխանատու է երկրի տնտեսության համար եւ, թվում է՝ այս օրերին միայն պետական գանձարանի մասին պետք է մտածեր»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս