ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում զինված տղամարդը վեց մարդ է սպանել: Առնվազն մեկ մարդ վիրավոր է, տեղեկացրել են տեղական իշխանությունները:
Իշխանությունների փոխանցմամբ, կրակը բացել է նախկին զինծառայող 35-ամյա Բրեդլի Ուիլյամ Սթոունը: Հաղորդվում է, որ զոհերը ծանոթ էին Սթոունին: Զոհերի մարմինները հայտնաբերվել են Ֆիլադելֆիա քաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանությունը խնդրել է տեղի բնակիչներին տանից դուրս չգալ, քանի դեռ կասկածյալի չի ձերբակալվել: Ոստիկանությունը զգուշացրել է, որ հանցագործը զինված է և վտանգավոր:
Կասկածյալը սպանել է նախկին կնոջը՝ Նիկոլ Սթոունին, նրա տատիկին, քրոջը, քրոջ ամուսնուն և 14-ամյա դստերը: Հաղորդվում է, որ կասկածյալը ձեռնափայտով է քայլում:
Կրակոցները սկսվել են առավոտյան ժամը 4-ին: Սկզբում տղամարդը կրակ է բացել կնոջ քրոջ տանը, սպանելով ընտանիքի գրեթե բոլոր անդամներին: Այնուհետև տղամարդը գնացել է կնոջ մոր և տատի տուն և նրանց էլ սպանել:
Ամենավերջում նա մտել է Նիկոլի տուն և սպանել վերջինիս: Հարևանները տեսել են, թե ինչպես է նա տանից դուրս վազում իր երկու երեխաների հետ և ոստիկանություն են զանգահարել: Որոշ ժամանակ անց երեխաների գտել են անվնաս: Սթոունի որոնումները շարունակվում են, տեղեկացնում է BBC-ն: