«Armenoids» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը, մի քիչ նեղացած ու վիրավորված, Facebook-ի իր պատին հետեւյալ գրառումն է թողել. ««Armenoids»-ը շուտով կվերսկսի իր գործունեությունը: Ցավոք, այն արժեքները, ինչ թողել էինք «Armenoids»-ով, շատ քիչ գնահատվեց հեռուստաընկերությունների կողմից, քանի որ իրենց պետք չեն հայոց այբուբենին վերաբերող տեսահոլովակներ: Այդպես էլ չհասկացանք, թե Երեւանն ինչի էր այս տարի հռչակվել գրքի մայրաքաղաք: Հայկական մանրանկարչությունն ու կոմիտասյան երաժշտությունը, փաստորեն, մեր երաժշտական ալիքներին պետք չեն: Այս իրականության մեջ ճիշտը նա է, ով ուժեղ է: Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են դուրս գալիս մեր մշակույթին ու մշակութային արժեքներին: Մի բան էլ, եթե գողը քեզանից բան ա գողանում, ու դու կրկին այն հետ ես վերադարձնում, ուրեմն դու էլ ես գող»:
ԷԴԳԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ