ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Թոռնիկս հաշմանդամ է եւ վերականգնողական պարագաների կարիք ունի: Բայց ես չգիտեմ՝ արդյոք կա որեւէ օրենք կամ իրավական ակտ, որով կարգավորվում է հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների տրամադրումը:

Կարինե Կարապետյան, 65 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով ապահովումը կարգավորվում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (1993թ.) եւ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ-ի դեկտեմբերի 24-ի համար 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» համար 453-Ն որոշմամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում հիմա շատ հասարակական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են հաշմանդամների եւ նրանց հարազատների իրավունքների պաշտպանությամբ: Առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններն էլ են մեծ ուշադրություն դարձնում հաշմանդամներին, բայց միեւնույն է, հասարակության մեջ դեռ կան անտեղյակներ, եւ հաշմանդամների հանդեպ վերաբերմունքը լիարժեք չէ:




Լրահոս