Օձերը շարունակում են անհանգստացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, հունիսի 18-ին, բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:Մասնավորապես օձեր են նկատվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշավան թաղամասում եւ Երեւանի Անտառային փողոցի թիվ 158/1 շենքում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը: Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել: 
Նույն օրը,  ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան թիվ 10 տան բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն օձը հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:




Լրահոս