Բերման է ենթարկվել 113 տրանսպորտային միջոց .Տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուժեղացված ծառայության շրջանակներում  կատարելով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականը` ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են  բերման ենթարկել 113 տրանսպորտային միջոց: Մեքենաներից 37-ի խլացուցիչները առանց համապատասխան  թույլտվության  վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 32 վարորդ  մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 40 տրանսպորտային միջոց վարել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 մեքենաների վրա  տեղադրված են եղել  գերհզոր  հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ: Նշված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:




Լրահոս