Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Հարսնաքարի գործը ուղարկվել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ, հետ է ուղարկվել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ այս քրեական գործը ոստիկանությունից երեկ օրվա վերջում էր ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործի նախաքննությունը կվարի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունը: 
Քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` “Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում”:
“Հարսնաքարում” տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժած պաշտպանության նախարարության երեք զինվորականները այժմ գտնվում են Երևանի զինվորական հոսպիտալում:




Լրահոս