Թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, եւ հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը վնասել էր հատկապես Սերժ Սարգսյանի աշխատասենյակը: «Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից պարզել, թե ինչ փորձագիտական եզրակացություն է տվել ԱԻՆ-ը հրդեհված գրասենյակի վերաբերյալ: «Դեռ ոչ մի նորություն չկա: Չեն խոստացել, որ տասը օրից պարզ կլինի, այլ ասել են, որ նման բաները նվազագույնը տասը օր են տեւում»,-շատ կոպիտ տոնով հայտարարեց նա: Հատուկ Գրիգորյանի համար նշենք, որ «նման բանից» շուրջ 25 օր է անցել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ