Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան տոնը կնշվի նաեւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Խանջյան» դահլիճում: Ամեն տարի հունիսին բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Եւ քանի որ այս տարի այն նշանավորվում է թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 60-ամյակով՝ ադամանդե հոբելյանով, ապա միջոցառումներն ավելի հանդիսավոր կլինեն: Եւ այսպես, հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը (Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին: Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից):
Տոնակատարության շրջանակներում կցուցադրվեն Եղիսաբեթ II-ի թագադրման եւ նավատորմի (այդ թվում՝ նաեւ «Սվերդլով» հածանավի) հանդիսավոր երթի արխիվային կինոֆիլմերը: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաեւ տեսնել, թե ինչպես է ստեղծվում նկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանի աշխատանքը՝ նվիրված Եղիսաբեթ II-ին: Իսկ Երեւան քաղաքի բնակիչները թագուհու ծննդյան տոնակատարության առիթվ հունիս ամսվա բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին կարող են տեսնել թագուհու եւ նրա պահակախմբի զգեստով դերասանների, որոնք կշրջեն Երեւանի այգիներում:
ԹԱԳՈՒՀՈՒ ՊԱՏՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ