Լուկաշենկոն Ռուսաստանին սպառնացել է պատերազմով և բացատրություններ պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահը Ռուսաստանից հստակեցում է պահանջում իր երկրի վերաբերյալ: Այդ մասին նա օրերս հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստում: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի շուրջ իրավիճակը զգալիորեն փոխվել է: Երբեք զինված հակամարտությունները չեն բռնկվել այդքան անկանխատեսելի և արագ: Այդ մասին է խոսում Ուկրաինայում ոչ դյուրին տնտեսական և քաղաքական իրավիճակը: Բելառուսին անհանգստացնում է նաև ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աճը բելառուսական սահմանների մոտ, ռազմական օբյեկտների ավելացումը Լեհաստանում և Բալթիկայում: Մտավախություն է առաջացնում նաև արևելյան հարևանի վարքագիծը:

«Մենք ժամանակին փաստել ենք, որ մեր երկրի համար գլխավոր սպառնալիքը տնտեսության մեջ է: Այլ սպառնալիք, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպությունների, ինչ-որ ծայրահեղական ընդդիմության համար չկա և լինել չի կարող: Տնտեսությունը ցանկացած պետության համար հարվածի շատ վտանգավոր ուղղություն է, հատկապես մեզ համար՝ ներմուծմանը ուղղված տնտեսության պայմաններում:

Եվ մեր արևելյան հարևանի, հարազատ եղբոր պահվածքը չի կարող մեզ չանհանգստացնել: Սակայն մենք առայժմ դրանից որևէ հետևություն չենք անում, այդ թվում՝ նաև ես, մինչև Ռուսաստանի նախագահի հետ խոսելը: Ես, այնուամենայնիվ, ուզում եմ պարզել, թե ինչի է պետք Ռուսաստանի Դաշնութանը նման քաղաքականությունը Բելառուսի հանդեպ: Սակայն դա հաշվի չառնել, իհարկե, չի կարելի», – ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ ցանկանում է լիակատար պարզություն մտցնել այդ հարցերում: «Բոլորը պետք է հասկանան, որ ոչ մեկին չի թույլատրվում խոսել մեզ հետ ուժի դիրքերից: Մենք հսկայական պետություն չենք, չունենք միջուկային զենքի հզորություններ, սակայն մեր բանակը բավականաչափ մարտունակ է, որպեսզի պատասխանի ցանկացած սպառնալիքի», – ասել է Լուկաշենկոն: «Մենք նպատակ չենք դնում պատերազմ հրահրել, սակայն մեզանից կախված ամեն բան կանենք, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգությունը և սոցիալ-տնտեսական կայունությունը հասարակության մեջ», – հավելել է նա:




Լրահոս