Ամերիկյան իշխանությունները բազմիցս փորձել են տապալել Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի ռեժիմը՝ 1959թ.-ին նրա՝ իշխանության գալու պահից ի վեր, տեղեկացնում է АР-ն:
Դիտարկվել են Կաստրոյի ֆիզիկական վերացման տարբերակներ: Օրինակ՝ ԿՀՎ-ն ծրագիր է մշակել Կուբայի առաջնորդի սիրած սիգարների մեջ թունավոր նյութեր ներարկելու, ինչպես նաև Կաստրոյի սիրված լողափին ծովախեցու մեջ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ:
Սակայն այդ ծրագրերից ոչ մեկը չի իրագործվել: Իրականացվել են նաև այլ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Կուբայի հասարակության ժողովրդավարացմանը: