ՆԱԽԱՐԱՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե նիստը հետաձգվել է որոշ կազմակերպչական, տեխնիկական խնդիրների պատճառով եւ կկայանա այսօր՝ երեկոյան: Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանին պարզապես չի հաջողվում վերջնականապես կողմնորոշվել կադրերի հարցում: Նա ցանկանում է  միաժամանակ ե՛ւ փոքր-ինչ փոփոխություններ կատարել (գոնե 5 նախարարություններում նշանակելով նոր դեմքերի), ե՛ւ պահպանել թիմը:
Ինչեւէ, այսօր տեղի կունենա ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, որեւէ հստակ որոշում չի կայացվելու: Կառավարության կազմը ամբողջությամբ պարզ կլինի շաբաթ օրը: Բանն այն է, որ Ս. Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել նաեւ ՕԵԿ-ի հարցում. պարզ չէ՝ նրանց տալու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, թե քաղաքաշինության նախարարությունը:
Ըստ ամենայնի՝ երկուշաբթի օրն էլ կառավարությունը կգումարի արտահերթ նիստ:




Լրահոս