Յուրաքանչյուր երկրի զարգացվածության մասին դատողություններ անելիս սովորաբար ուսումնասիրում են, թե ինչքան խնամված ու մշակված հողեր կան այնտեղ: Հայտնի է, որ Հայաստանի հողային ֆոնդի շուրջ 36.9%-ը չի մշակվում: Միայն Արագածոտնի մարզում պատկերը հետեւյալն էր՝ 39.8% կամ 21,48 հազ. հա: Ինչո՞ւ Արագածոտնում գյուղացիները չեն օգտագործում իրենց հողը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պատճառաբանեց. «Գյուղացին, որոշ վարելահողեր օգտագործելով, համապատասխան բերք չստացավ, դրա համար էլ սկսեց չօգտագործել»: Նրա խոսքերով՝ կան հողատարածքներ, որոնք չեն ջրվում. եթե տարին անձրեւոտ է լինում, բերքատվությունը բարձր է լինում, եթե ոչ, բերքը տուժում է: Ս. Սահակյանը նաեւ հավաստիացրեց, որ այս տարի երաշտ եղավ, դրա համար էլ նախորդ տարվա համեմատ պատկերը վատ է:
ԵՐԱՇՏԻՑ ՏՈՒԺԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ